National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.05.2021
Խորհրդարանը քննարկեց ՀՀ ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը
1 / 13

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ԱԺ մայիսի 26-ի նիստում քննարկման ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Զեկուցողը նշեց, որ Կենտրոնական բանկը վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն եւ աստիճանաբար ավելացրել է խթանման չափը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքն ընդհանուր առմամբ 1.25 տոկոսային կետով: Ֆինանսական շուկայում դրամի իրացվելիության նկատմամբ ձեւավորված բարձր պահանջարկը ԿԲ-ն ամբողջությամբ բավարարել է իր հիմնական գործիքի միջոցով: Ըստ Գալստյանի՝ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը հետեւողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքին:

«Գների եւ ընդհանուր մակրոտնտեսական կայունության երաշխավորումը կարեւորագույն նախապայման է ապագա տնտեսական ռիսկերի զսպման, դրանից բխող ցածր ու կանխատեսելի տոկոսադրույքների միջավայրի ձեւավորման, ինչպես նաեւ ներդրումների ու կայուն եւ առողջ տնտեսական աճի ապահովման համար»,-ասաց ԿԲ նախագահը: